Խնդիրների կարգավորում, աշխատանքի բարելավում
uDoctor-ը նորարարական լուծում է, որի շնորհիվ Դուք կստանաք բժշկի խորհրդատվություն օրվա ցանկացած ժամի և ցանկացած վայրում գտնվելիս:
uDoctor ծառայության օգնությամբ կարող եք.
• գրանցվել և ստանալ շուրջօրյա (24/7) խորհրդատվություն հերթապահ բժշկի մոտ հրատապ խնդրի դեպքում
• ամրագրել խորհրդատվության ժամ որևէ նեղ մասնագետի մոտ Ձեր նախընտրած ժամին
• խոսել բժշկի հետ տեսակապի, ձայնային կապի կամ չաթի միջոցով
• ծանոթանալ բժշկի մասնագիտական փորձին և վերջինիս մոտ խորհրդատվություն անցած այլ օգտատերերի կարծիքներին
• խորհրդատվությունից հետո ստանալ արդյունքների գրավոր ամփոփում
• հարմարավետության համար Ձեր անձնական էջում վերբեռնել և պահպանել բժշկական փաստաթղթերը և հետազոտությունների արդյունքները: